Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Տրանսֆերներ. Show all posts
Showing posts with label Տրանսֆերներ. Show all posts

Միլանը Հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով

12/4/12

Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, Միլանի ղեկավարությունը մտադիր է ձմռանը ձեռք բերել Դոնոցկի Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Իտալական լրատվամիջոցների հավաստմամբ, Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը կազմակերպելու համար: Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Մխիթարյանի տրանսֆերրով ցանկանում է հզորացնել թիմը: 
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը համարվում է Եվրոպայի ծագող աստղերից մեկը և շատ գրանդ ակումբներ ցանկանում են ձեռք բերել տաղանդավոր կիսապաշտպանին: Իտալական ակումբներից Մխիթարյանով հետաքրքրված է նաև Թուրինի Յուվենթուսը:

Ալլեգրի: Մեզ սերնդափոխություն է հարկավոր

9/11/12

Մասսիմիլիանո Ալլեգրի
Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել է, որ թիմում անհրաժեշտ էր սերնդափոխություն իրականացնել այս ամռան ընթացքում:
Հիշեցնենք, որ ամռան ընթացքում թիմից հեռացան մի շարք վետերաններ, այնուհետև կայացավ Տիագո Սիլվայի և Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը ՊՍԺ:
- Մեզ սերնդափոխություն է հարկավոր. դա և օգտակար է, և վնասակար: Կառլո Անչելոտտին բախտավոր անձնավորություն է, քանի որ այն ժամանակների Միլանում հանդես էին գալիս երիտասարդ Զեդորֆը, Ինձագին, Նեստան և Գատուզոն, - հայտարարել է Ալլեգրին:

Ինձագի: Ուրախ եմ, որ Պացցինին տեղափոխվեց Միլան

9/9/12

Ֆիլիպպո Ինձագին խոսել է Պացցինիի մասին
Ինչպես հայտնի է, այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Միլանը ձեռք բերեց Ինտերի հարձակվող Ջանպաոլո Պացցինիին: Միլանի լեգենդար հարձակվող Ֆիլիպպո Ինձագին հայտարարել է, որ շատ ուրախ է տեսնել Պացցինիին Միլանի կազմում:
- Պացցինին իմ հետնորդն է, և նա ունակ է 20 գնդակ խփել մրցաշրջանի ընթացքում: Ես շատ ուրախ եմ, որ Պացցոն այժմ Միլանում է, քանի որ հենց այսպիսի հարձակվող էր պետք ռոսսոներիներին: Իբրահիմովիչի հեռանալուց հետո Պացցինիի տրանսֆերը չափազանց կարևոր էր Միլանի համար, - հայտարարել է Ինձագին:

Սիլվիո Բեռլուսկոնի: Կասսանոյին շատ ժամանակ պետք չէ, որպեսզի Ինտերի հանդերձարանում քաոս ստեղծվի

Սիլվիո Բեռլուսկոնին խոսել է Կասսանոյի մասին
Միլանի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին խորհուրդ է տվել Ինտերի երկրպագուներին ուշադրություն դարձնել թիմի նորեկ Անտոնիո Կասսանոյի վարքի վրա:
- Ինտերը լավ երկրպագուներ ունի, որոնք միշտ օգնում են իրենց թիմին: Սակայն նրանք ունեն մի մեծ բացթողում. այն, որ նրանք երկրպագում են Ինտերը, այլ ոչ թե Միլանը: Այժմ նրանք հավանաբար ուրախ են Կասսանոյի տրանսֆերով, սակայն շատ շուտով կհիասթափվեն դրանից: Անտոնիոյին շատ ժամանակ պետք չէ, որպեսզի Ինտերի հանդերձարանում քաոս ստեղծվի, - հայտարարել է Բեռլուսկոնին:

Ալեսսանդրո Նեստա: Միլանը կարող է պայքարել Սկուդետտոյի համար

9/5/12

Ալեսսանդրո Նեստան խոսել է Միլանի մասին
Միլանի նախկին պաշտպան, լեգենդար Ալեսսանդրո Նեստան խոսել է իտալական ֆուտբոլի և Միլանի մասին:
- Այո, իտալական ֆուտբոլը այժմ թուլացել է, սակայն դա ժամանակավոր է, քանի որ, բոլոր առաջնություններում նման բաներ լինում են: Միլանը ևս կորցրել է իր լավագույն ֆուտբոլիստներին, սակայն, իմ կարծիքով, դա չի խանգարի նրան պայքարել սկուդետտոյի համար: Ռոսսոներիները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարողացան բավականաչափ ձեռքբերումներ ունենալ և դա կօգնի նրանց մրցակցության մեջ մտնել Յուվենթուսի հետ, որը այժմ միակ ֆավորիտն է, - հայտարարել է Նեստան:

Նայջել դե Յոնգը տեղափոխվեց Միլան

8/31/12

Նայջել դե Յոնգը արդեն Միլանում է
Մանչեսթեր Սիթիի հոլանդացի կիսապաշտպան Նայջել Դե Յոնգը պաշտոնապես տեղափոխվեց Միլան:
Ինչպես հաղորդում են իտալական և անգլիական լրատվամիջոցները, Միլանի ղեկավարությունը 4 մլն. եվրո է ծախսել, որպեսզի ձեռք բերի փորձառու կիսապաշտպանին:
Սպասվում է, որ մոտակա ժամերին հայտնի կդառնան պայմանագրի մանրամասնությունները: Հայտնի է, որ Դե Յոնգը այժմ գտնվում է Միլանում և շուտով կդառնա Ռոսսոներիների մի մասնիկը:

Բոյան Կռկիչ: Ես տեղափոխվում եմ Միլան

8/28/12

Բոյան Կռկիչը տեղափոխվեց Միլան
Իտալական Ռոմայի հարձակվող Բոյան Կռկիչը պաշտոնապես հայտարարել է, որ մեկնում է Միլան, որպեսզի պայմանագիր ստորագրի վերջինիս հետ:
- Ես տեղափոխվում եմ Միլան և դա պաշտոնապես է, - հայտարարել է Կռկիչը:
Այս մասին Բոյանը հայտարարել է Հռոմի օդանավակայանում:
Իտալական լրատվամիջոցների համաձայն, ֆուտբոլիստը արդեն գտնվում է Միլանում և այս րոպեներին պայմանագիր է ստորագրում ռոսսոներիների հետ:

Տիագո Սիլվան չէր ցանկանում լքել Միլանը

7/31/12

Տիագո Սիլվան Չէր ցանկանում լքել Միլանը
Միլանի նախկին պաշտպան Տիագո Սիլվան պատմել է իր Պարի Սեն Ժերմեն տեղափոխության մանրամասները:
"Ես ցանկանում է մնալ Միլանում մինչև իմ պայմանագրի ավարտը, սակայն հետո պարզվեց, որ Լեոնարդոն և Գալլիանին բանակցություններ են վարում իմ տրանսֆերի շուրջ: Այդ ժամանակաշրջանում Միլանի երկրպագուները ահռելի ճնշում էին գործադրում թիմի ղեկավարության վրա, այդ իսկ պատճառով Սիլվիո Բեռլուսկոնին նոր պայմանագիր առաջարկեց ինձ: Ես երջանիկ էի, քանի որ Միլանը իմ երազանքների թիմն էր, սակայն շուտով ամեն ինչ նորից փոխվեց: Ես գիտեի, որ Միլանը ֆինանսական խնդիրներ ունի, և ես ստիպված տեղափոխվեցի ՊՍԺ" - հայտարարել է Տիագո Սիլվան:

Կական վերադառնում է Միլան

7/26/12

Կական վերադառնում է Միլան
Աշխարհի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այս օրերին Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Ռիկարդո Կակայի հնարավոր տրանսֆերի մասին նորություններն են, որոնք երբեմն չեն համապատասխանում իրականությանը:
Բանն այն է, որ ֆենոմենալ բրազիլացին կարող է մոտակա օրերին տեղափոխվել Միլան, որտեղ, ինչպես հայտնի է, արդեն ելույթ ունեցել է իր կարիերայի ընթացքում: Նա իր կարիերայի լավագույն, այսպես ասած, ոսկե տարիները նվիրել է հենց Ռոսսոներիներին, և այժմ կարող է ստացվել այնպես, որ պատմությունը կրկնվի:
Դե ինչ, սպասենք դեպքերի հետագա զարգացմանը, քանի որ ինչպես երևում է` ամառը թեժ է լինելու:

Պատո - Ես ապրում եմ հանուն ֆուտբոլի

5/8/12

Միլանի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի, Միլանը ցանկանում է տրանսֆերի հանել տաղանդավոր բրազիլացուն:
<<Շատ ասեկոսեներ կային իմ տրանսֆերի վերաբերյալ, բայց կոնկրետ ՊՍԺ-ից որևէ պաշտոնական առաջարկ չի ստացվել: Ես ցանկանում եմ վերադառնալ խաղադաշտ և ապացուցել, որ դեռ շատ բան կարող եմ փոխել: Ես ապրում եմ հանուն ֆուտբոլի: Երջանիկ կլինեմ, երբ կրկին կարողանամ վազել և հարվածել գնդակին առանց որևէ խնդիր ունենալու>>, - հայտարարել է Պատոն:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.