Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Բերլուսկոնի. Show all posts
Showing posts with label Բերլուսկոնի. Show all posts

Գալլիանին կարծում է, որ Միլանը այլևս ֆավորիտ չէ

2/7/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին, հայտարարել է, որ ռոսսոներոները սկուդետտոյի համար պայքարում այլևս ֆավորիտ չեն, քանի որ թմում վնասվածք ստացած ֆուտբոլիստները գերակշռում են: Իսկ ահա, Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, կարծում է, որ Միլանը ֆավորիտ է:
<<Կոնտեն խորամանկություն է անում, երբ այսպիսի բառեր է արտահայտում: Նա նման հայտարարություններ է անում, որպեսզի բոլորի ուշադրությունը բևեռի Յուվեի վրա: Չեմ հասկանում, թե ինչու է նա մեզ ֆավորիտ համարում: Հաշվի առնելով ֆուտբոլիստների վնասվածքները, Միլանը բացահայտորեն չի նմանվում լիդերի: Ինչ վերաբերվում է Ինտերին, ապա պետք է նշեմ, որ մի քանի տարի հետո հնարավոր է` Ինտերը նորից պայքարի առաջին տեղի համար>>, - հայտարարել է Գալլիանին:

Իբրահիմովիչը Որակազրկված է

Ա Սերիայի 22-րդ տուրում` Միլան - Նապոլի հանդիպման ժամանակ, Զլատան Իբրահիմովիչը ապտակ հասցրեց Նապոլիի պաշտպանին, ինչի համար հեռացվեց խաղադաշտից: Իր քայլը Իբրան հիմարություն է համարում:
<<Ես մեծ հիմարություն գործեցի, բայց այդպիսի բաներ լինում են: Ես պետք է հասկանամ և ընդունեմ սխալս: Ինձ հարկավոր չէ դիտել խաղի տեսագրությունը, որպեսզի հասկանամ, թե ինչ եմ արել: Ես ամեն ինչ փչացրեցի: Սակայն ես վստահ եմ իմ թիմի վրա. նրանք առանց ինձ էլ կկարողանան հաղթել>>, - հայտարարել է Միլանի շվեդ հարձակվողը:
Իսկ այս ընթացքում, Միլանը բողոքարկման հայտ է ներկայացրել  Իտալիայի առաջնության նախագահին, որպեսզի վիճարկի Իբրահիմովիչի որակազրկման հարցը:
Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը որակազրկվել է երեք հանդիպումով, և բաց է թողնելու Յուվենթոսի դեմ հանդիպումը, ինչը չափազանց վատ դրության մեջ է գցում Միլանին:

Կասսանոն Խաղադաշտ Կվերադառնա Միայն Հունիսին

2/5/12

Միլանի և Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր նեիրոխիրուրգ Ներեո Բրեսոլինը պատմել է, թե ինչպես է ընթանում Կասսանոյի վերականգնման գործընթացը` սրտի վիրահատությունից հետո:
<<Կասսանոյի վերականգնման գործընթացը շատ լավ է ընթանում: Ես կարող եմ ասել, որ նրա վերականգնման առաջին փուլը ավարտված է: Սակայն դեռ կան խնդիրներ, բայց դա բնական երևույթ է և ժամանակի ընթացքում կանցնի: Մենք հատուկ մարզումներ ենք իրականացնում Կասսանոյի հետ, բայց դեռ չենք կարող ասել, թե երբ նա կկարողանա վերադառնալ թմի ընդհանուր պարապմունքներին: Այս պահին չարժե առողջության հետ խաղալ: Մենք կարծում ենք, որ Անտոնիոյին հունիս ամսից շուտ, խաղադաշտում չենք տեսնի>>, - հայտարարել է Կասսանոյի բժիշկը:

Ռոսսո-հեղափոխություն Ամռանը

2/4/12

Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, չորս ամիս հետո Միլանում սկսվելու է իսկական հեղափոխություն: Հունիսին, ամենայն հավանականությամբ, ակումբի շարքերը կլքի Ալեշանդրե Պատոն, ով կտեղափոխվի ՊՍԺ: Հավանական գործարքը գնահատվում է 40 մլն. Եվրո: Այս գումարները ակումբին թույլ կտան համալրել իր կազմը ուժեղ և տաղանդավոր ֆուտբոլիստներով:
Պայմանագրերը Յեպեսի և Ձամբրոտտայի հետ չեն երկարաձգվի: Սակայն Նեստան, հավանաբար կմնա Միլանում: Արեդո Բրեյդան և Ադրիանո Գալլիանին մտադիր են ձեռք բերել Բոկա - Հունիոորսում հանդես եկող տաղանդավոր Դեդեին, Ֆաբիո Ֆերեիրոյին Բուրաֆոգոյից, Մեհդի Բոնատիոյին ու Դանիլլոյին Ուդինեզեից:
Կիսապաշտպանական գոտում, բացի Մոնտոլիվոյից, Գալլիանին կփորձի ձեռք բերել նաև Կվադվո Ասամոային:
Ֆիլիպպո Ինձագին, հավանաբար կավարտի իր կարիերան: Ռոբինիոն և Զեդորֆը, հնարավոր է լքեն ակումբը: Նրանց փոխարեն հանդես կգան Բալոտելլին և Տևեսը: Իսկ ահա Սիլվիո Բերլուսկոնին, նորից կփորձի ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Կակային, քանի որ նրա կարծիքով, բրազիլացին ամենալավ փլեյմեյկերն է աշխարհում:

Միլան - Նապոլի Հանդիպումից Առաջ

Ինչպես արդեն հայտնի է, վաղը, Երևանի ժամանակով 18:00-ին կսկսվի Միլան - Նապոլի գերլարված հանդիպումը: Այս հանդիպումը դեռ 80-ական թվականներից մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Իսկ ահա վերջին առաջնություններում, որոշիչ նշանակություն է ձեռք բերել: Այժմ կփորձենք ներկայացնել, թե ինչպիսի պատմական ուղի է անցել այս հզոր մրցակցությունը:
Ընդհանուր առմամբ, այս երկու ակումբները հանդիպել են 63 անգամ, որից 31-ում հաղթել է Միլանը, 21-ում` Նապոլին և 11 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Խփած գոլերի քանակով Միլանը գերազանցում է մրցակցին, որը խփել է 112 գնադակ և բաց թողել 62-ը:
Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սան-Սիրոյում, անցած առաջնության ժամանակ, որտեղ տան տերերը 3-0 հաշվով առավելության են հասել հյուրերի նկատմամբ: Բոլոր երեք գոլերն էլ խփվել են երկրորդ խաղակեսում: Առաջին գոլը խփել է Զլատան Իբրահիմովիչը 11 մետրանոց հարվածից, իսկ հետո հաջողության են հասել Բոատենգն ու Պատոն:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Սան-Սիրո մարզադաշտում Նապոլին վերջին անգամ առավելության է հասել հեռավոր 1986թ. ապրիլի 13-ին, երբ հյուրերը 2-1 հաշվով հաղթեցին Միլանին:
Միլանին օդի և ջրի պես անհրաժեշտ է հաղթել Նապոլիին, քանի որ Լացիոյից կրած պարտությունից հետո Յուվենթուսը բավականին առաջ կարող է անցնել:

Նեստան Չի Տխրել

Միլանի բազմափորձ պաշտպան Ալեսանդրո Նեստան չի պատրաստվում տխրել Լացիոյից կրած պարտությունից: Ահա թե ինչ է ասել <<ռոսսոներոների>> լեգենդը.
<<Մենք չպետք է տխրենք ու հուսահատվենք. պայքարը դեռ առջևում է: Մենք պետք է հետ չնայենք և շարժվենք առաջ: Այդ հանդիպումը մեզ հասկացրեց, որ սխալները մեր գործողություններում շատ են, և պետք է դրանք վերացնել>>, - հայտարարել է Նեստան:

Դեվիդ Բեկհեմը կարոտել է Միլանը

Լոս-Անջելես Գալաքսիի կիսապաշտպան, լեգենդար Դեվիդ Բեկհեմը, ում վերջերս ցանկանում էր ձեռք բերել ՊՍԺ-ը, հայտարարել է, որ հաճախ է կարոտում Միլանը:
<<Ես ամեն օր մտածում եմ Միլանի մասին: Միլանելլոյում յուրահատուկ և հիանալի էներգիա կար: Ես այնտեղ շատ ընկերներ ունեի: Միլանում ես կարծես նորից երիտասարդացած լինեի, ինչպես ժամանակին Մանչեսթեր Յունայթեդում էի: Ես շատ եմ կարոտել Իտալիան>>, - հայտարարել է Բեկհեմը:

Միլան - Նապոլի Հանդիպումը կկայանա 18:00-ին

2/3/12

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, Միլան - Նապոլի հանդիպումը տեղափեխվել է օրվա առաջին կես` Երևանյան ժամանակով 18:00-ին: Ադրիանո Գալլիանին այս հարցով դիմել էր Իտալիայի առաջնության նախագահ Մուարիցիո Բերետտային:
Հիշեցնենք, որ Իտալիայում առատ ձյուն է տեղում և ջերմաստիճանը -8-ից -10-ի է հասել, ինչը Իտալիայի համար բավականին անբնական է: Արդեն մի քանի հանդիպում չի կայացել և հետաձգվել է:

Միլանի Հայտացուցակը Չեմպիոնների Լիգայի Գարնանային Փուլի Համար

2/2/12

Ինչպես հայտնում է Football Italia պարբերականը, Միլանը ներկայացրել է 25 ֆուտբոլիստ` Չեմպիոնների Լիգայի գարնանային փուլի համար: Ցուցակում հայտնվել են Էլ-Շարավին, Մեսբահը և Մաքսի Լոպեսը, իսկ ահա Ֆիլիպպո Ինձագին դուրս է մնացել այդ ցուցակից: Ցուցակից դուրս են մնացել նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ` Անտոնիո Կասսանոն, Գատուզոն և Տայվոն: Վերջինս տեղափոխվել է Անգլիա:
Միլանի հայտացուցակը հետևյալ տեսքն ունի. Աբբիատի, Ամելիա, Ռոմա, Աբատե, Անտոնինի, Բոներա, Դե-Շիլիո, Մեսբահ, Մեքսես, Նեստա, Տիագո Սիլվա, Յեպես, Ձամբրոտտա, Ամբրոսինի, Ակվիլանի, Բոատենգ, Էմանուելսոն, Մերկել, Նոչերինո, Զեդորֆ, Վան Բոմել, Էլ-Շարավի, Իբրահիմովիչ, Մաքսի Լոպես, Պատո և Ռոբինիո:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին տեղի է ունենալու Չեմպիոնների Լիգայի Միլանի առաջին հանդիպումը անգլիական Արսենալի հետ Սան-Սիրոյում:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.