Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Նեստա. Show all posts
Showing posts with label Նեստա. Show all posts

Ալեսսանդրո Նեստա: Միլանը կարող է պայքարել Սկուդետտոյի համար

9/5/12

Ալեսսանդրո Նեստան խոսել է Միլանի մասին
Միլանի նախկին պաշտպան, լեգենդար Ալեսսանդրո Նեստան խոսել է իտալական ֆուտբոլի և Միլանի մասին:
- Այո, իտալական ֆուտբոլը այժմ թուլացել է, սակայն դա ժամանակավոր է, քանի որ, բոլոր առաջնություններում նման բաներ լինում են: Միլանը ևս կորցրել է իր լավագույն ֆուտբոլիստներին, սակայն, իմ կարծիքով, դա չի խանգարի նրան պայքարել սկուդետտոյի համար: Ռոսսոներիները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարողացան բավականաչափ ձեռքբերումներ ունենալ և դա կօգնի նրանց մրցակցության մեջ մտնել Յուվենթուսի հետ, որը այժմ միակ ֆավորիտն է, - հայտարարել է Նեստան:

Նեստան կտեղափոխվի ԱՄՆ

4/28/12

Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, Միլանի փորձառու պաշտպան Ալեսանդրո Նեստան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ԱՄՆ:

Նեստան հնարավոր է վերադառնա Լացիո

4/24/12

Իտալական լրատվամիջոցների համաձայն, Միլանի պաշտպան Ալեսանդրո Նեստան հնարավոր է տեղափոխվի Լացիո, եթե ռոսսոներիները չցանկանան նոր պայմանագիր ստորագրել նրա հետ:

Նեստա - Կասսանոն թարմ ուժ է

4/20/12

Միլանի փորձառու պաշտպան Ալեսանդրո Նեստան խոսել է Կասսանոյի և վերջերս սրտի կատվածից մահացած Պերմարիո Մորոզինիի մասին:

Մարոտտա - Պաշտոնական որևէ առաջարկ չենք արել Միլանի ֆուտբոլիստներին

4/13/12

Յուվենթուսի գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան հերքել է այն լուրերը, ըստ որոնց, իր ակումբը հետաքրքրված է Միլանի ֆուտբոլիստներով, մասնավորապես` Ալեսսանդրո Նեստայով և Կլարենս Զեդորֆով:

Նեստա - Մրցավարը սխալվեց

4/4/12

Միլանի կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Նեստան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Բարսելոնի դեմ պատասխան հանդիպման արդյունքները:

Անդրեա Պիրլոն խորհուրդ է տվել Նեստային` տեղափոխվել Յուվենթուս

3/31/12

Միլանի պաշտպան Ալեսանդրո Նեստան ամռանը հնարավոր է տեղափոխվի Թուրինի Յուվենթուս: Միլանի ղեկավարությունը չի շտապում նոր պայմանագիր առաջարկել փորձառու պաշտպանին, իսկ ներկայիս պայմանագիրը ավարտվում է այս տարվա հունիսին:

Ծնունդդ շնորհավոր, Նեստա (Տեսանյութ)

3/19/12

Այսօր Միլանի պաշտպան Ալեսանդրո Նեստայի տարեդարձն է: Այսօր Նեստան դարձավ 36 տարեկան:

Նեստան կտեղափոխվի Յուվենթուս

3/6/12

Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ, ամռանը Միլանի փորձառու պաշտպան Ալեսանդրո Նեստան հնարավոր է տեղափոխվի Յուվենթուս:

Ծանր շաբաթ Միլանելլոյում

2/20/12

Չազենայի նկատմամբ տարած հիանալի հաղթանակից հետո Միլանը ուղիղ մեկ շաբաթ ժամանակ ունի պատրաստվելու առաջնության ամենակենտրոնական հանդիպմանը Յուվենթուսի դեմ: Այս հանդիպումը որոշիչ կարող է լինել երկու ակումբների համար էլ, քանի որ թմերից մեկի հաղթանակի դեպքում, մրցաշարային աղյուսակում պարզ կդառնա միանձնյա առաջատարը:

Լավ լուրեր Միլանելլոյից

2/13/12

Հիանալի նորություններ կան Միլանելլոյից: Մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, որոնք բաց էին թողել վերջին հանդիպումները վնասվածքների պատճառով, այժմ վերսկսել են պարապմունքները և հավանաբար, հասանելի կլինեն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպմանը Արսենալի դեմ:

Ռոսսո-հեղափոխություն Ամռանը

2/4/12

Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, չորս ամիս հետո Միլանում սկսվելու է իսկական հեղափոխություն: Հունիսին, ամենայն հավանականությամբ, ակումբի շարքերը կլքի Ալեշանդրե Պատոն, ով կտեղափոխվի ՊՍԺ: Հավանական գործարքը գնահատվում է 40 մլն. Եվրո: Այս գումարները ակումբին թույլ կտան համալրել իր կազմը ուժեղ և տաղանդավոր ֆուտբոլիստներով:
Պայմանագրերը Յեպեսի և Ձամբրոտտայի հետ չեն երկարաձգվի: Սակայն Նեստան, հավանաբար կմնա Միլանում: Արեդո Բրեյդան և Ադրիանո Գալլիանին մտադիր են ձեռք բերել Բոկա - Հունիոորսում հանդես եկող տաղանդավոր Դեդեին, Ֆաբիո Ֆերեիրոյին Բուրաֆոգոյից, Մեհդի Բոնատիոյին ու Դանիլլոյին Ուդինեզեից:
Կիսապաշտպանական գոտում, բացի Մոնտոլիվոյից, Գալլիանին կփորձի ձեռք բերել նաև Կվադվո Ասամոային:
Ֆիլիպպո Ինձագին, հավանաբար կավարտի իր կարիերան: Ռոբինիոն և Զեդորֆը, հնարավոր է լքեն ակումբը: Նրանց փոխարեն հանդես կգան Բալոտելլին և Տևեսը: Իսկ ահա Սիլվիո Բերլուսկոնին, նորից կփորձի ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Կակային, քանի որ նրա կարծիքով, բրազիլացին ամենալավ փլեյմեյկերն է աշխարհում:

Նեստան Չի Տխրել

Միլանի բազմափորձ պաշտպան Ալեսանդրո Նեստան չի պատրաստվում տխրել Լացիոյից կրած պարտությունից: Ահա թե ինչ է ասել <<ռոսսոներոների>> լեգենդը.
<<Մենք չպետք է տխրենք ու հուսահատվենք. պայքարը դեռ առջևում է: Մենք պետք է հետ չնայենք և շարժվենք առաջ: Այդ հանդիպումը մեզ հասկացրեց, որ սխալները մեր գործողություններում շատ են, և պետք է դրանք վերացնել>>, - հայտարարել է Նեստան:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.