Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Գալլիանի. Show all posts
Showing posts with label Գալլիանի. Show all posts

Միլանը Հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով

12/4/12

Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, Միլանի ղեկավարությունը մտադիր է ձմռանը ձեռք բերել Դոնոցկի Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Իտալական լրատվամիջոցների հավաստմամբ, Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը կազմակերպելու համար: Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Մխիթարյանի տրանսֆերրով ցանկանում է հզորացնել թիմը: 
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը համարվում է Եվրոպայի ծագող աստղերից մեկը և շատ գրանդ ակումբներ ցանկանում են ձեռք բերել տաղանդավոր կիսապաշտպանին: Իտալական ակումբներից Մխիթարյանով հետաքրքրված է նաև Թուրինի Յուվենթուսը:

Տիագո Սիլվան չէր ցանկանում լքել Միլանը

7/31/12

Տիագո Սիլվան Չէր ցանկանում լքել Միլանը
Միլանի նախկին պաշտպան Տիագո Սիլվան պատմել է իր Պարի Սեն Ժերմեն տեղափոխության մանրամասները:
"Ես ցանկանում է մնալ Միլանում մինչև իմ պայմանագրի ավարտը, սակայն հետո պարզվեց, որ Լեոնարդոն և Գալլիանին բանակցություններ են վարում իմ տրանսֆերի շուրջ: Այդ ժամանակաշրջանում Միլանի երկրպագուները ահռելի ճնշում էին գործադրում թիմի ղեկավարության վրա, այդ իսկ պատճառով Սիլվիո Բեռլուսկոնին նոր պայմանագիր առաջարկեց ինձ: Ես երջանիկ էի, քանի որ Միլանը իմ երազանքների թիմն էր, սակայն շուտով ամեն ինչ նորից փոխվեց: Ես գիտեի, որ Միլանը ֆինանսական խնդիրներ ունի, և ես ստիպված տեղափոխվեցի ՊՍԺ" - հայտարարել է Տիագո Սիլվան:

Ալլեգրին կշարունակի մարզել Միլանը

4/24/12

Իտալական լրատվամիջոցների համաձայն, Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին, այնուամենայնիվ, կշարունակի մարզել Միլանը, եթե նույնիսկ թիմը չհաղթի սկուդետտոն:

Մարոտտա - Պաշտոնական որևէ առաջարկ չենք արել Միլանի ֆուտբոլիստներին

4/13/12

Յուվենթուսի գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան հերքել է այն լուրերը, ըստ որոնց, իր ակումբը հետաքրքրված է Միլանի ֆուտբոլիստներով, մասնավորապես` Ալեսսանդրո Նեստայով և Կլարենս Զեդորֆով:

Միլանի մարզչական աթոռը չի ճոճվում

4/9/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտարարել է, որ ռոսսոներիների գլխավոր մարզիչ Մասսիմիլանո Ալլեգրիին ոչինչ չի սպառնում:

Գալլիանի - Մենք հավատում ենք Պատոյին

4/6/12

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Բարսելոնի դեմ պատասխան հանդիպման ժամանակ Միլանի հարձակվող Ալեշանդրե Պատոն նորից վնասվածք ստացավ, ինչը տեղիք տվեց լրագրողներին կարծել, որ բրազիլացին կհեռանա մեծ ֆուտբոլից:

Բալոտելլին կարող է տեղափոխվել Միլան

4/5/12

Տրանսֆերային շուկայի մասնագետ Լուկա Մարկետտին խոսել է Մարիո Բալոտելլիի ապագայի մասին:

Գալլիանին ջղայնացած է

4/1/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին Ա սերիայի 30-րդ տուրի Կատանիա - Միլան հանդիպումից հետո խոսել է հանդիպման մրցավարների սխալների մասին:

Գալլիանի - Վերջին տարիներին մեզ վիճակվում է կամ Ռեալը, կամ էլ` Բարսան

3/27/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին պատմել է իր սպասելիքների մասին` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում Բարսելոնի դեմ հանդիպման ժամանակ:

Գալլիանի - Ես սիրահարված էի Տևեսին

3/22/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին, կարծես թե, համակերպվել է այն մտքի հետ, որ Տևեսին ձեռք բերելը գրեթե անհնարին է դարձել:

Ադրիանո Գալլիանի - Սպասվում է ֆուտբոլային հրավառություն

3/17/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները, ըստ որի` Միլանը պետք է հանդիպի իսպանական Բարսելոնին:

Միլանը և Յուվենթուսը կպայքարեն Վան Պերսիի համար

3/5/12

Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, Յուվենթուսի ղեկավարությունը նույնպես ցանկանում է ամռանը ձեռք բերել Արսենալի հարձակվող Վան Պերսիին:

Միլանի և Յուվենթուսի միջև հարաբերությունները հարթվել են

3/2/12

Որոշ աղբյուրների համաձայն, Միլանի և Յուվենթուսի միջև հարաբերությունները պարզվել են և այժմ, կարծես թե, ավելի քիչ են մեղադրանքներ հնչեցվում միմյանց հասցեին:

Էլ-Շարավի - Ես երբեք Ադրիանո Գալլիանիին այդքան զայրացած չէի տեսել

2/28/12

Միլանի տաղանդավոր հարձակվող Էլ-Շարավին հայտարարել է, որ երբեք այդպես զայրացած չի տեսել Ադրիանո Գալլիանիին, ինչպես Միլան-Յուվենթուս հանդիպումից հետո:

Միլանի հայտացուցակը Յուվեի դեմ հանդիպման համար

2/25/12

Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանի հայտացուցակը Ա սերիայի 25-րդ տուրում Յուվենթուսի դեմ հանդիպման համար:

Հանդիպում Միլանի և Րեյնջերսի լեգենդների միջև

2/24/12

Միլանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մարտի 30-ին Այբրոքս մարզադաշտում, որը գտնվում է Գլասգոյում, տեղի կունենա շոտլանդական Րեյնջերսի և իտալական Միլանի լեգենդների միջև հանդիպումը: Այդ մրցավեճը բացառապես բարեգործական նպատակ ունի:

Շեվչենկոն ցանկանում է վերադառնալ Միլան

Միլանի նախկին հարձակվող Անդրեյ Շեվչենկոն Milan Channel-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ դեմ չէր լինի մեկ անգամ էլ փորձել իրեն Միլանի կազմում:

Մոնտոլիվոն մոտ է Միլանին

2/22/12

Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, Ֆիորենտինայի կիսապաշտպան Րիկարդո Մոնտոլիվոն նախնական համաձայնության է եկել Միլանի հետ: Տաղանդավոր կիսապաշտպանը Միլան կտեղափոխվի ամռանը, երբ Ֆիորենտինայի հետ իր պայմանագրի ժամկետը կավարտվի:

Օրվա տեսանյութը - Ինչու ենք սիրում Միլանը

2/20/12


Ծանր շաբաթ Միլանելլոյում

Չազենայի նկատմամբ տարած հիանալի հաղթանակից հետո Միլանը ուղիղ մեկ շաբաթ ժամանակ ունի պատրաստվելու առաջնության ամենակենտրոնական հանդիպմանը Յուվենթուսի դեմ: Այս հանդիպումը որոշիչ կարող է լինել երկու ակումբների համար էլ, քանի որ թմերից մեկի հաղթանակի դեպքում, մրցաշարային աղյուսակում պարզ կդառնա միանձնյա առաջատարը:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.