Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Միլանելլո. Show all posts
Showing posts with label Միլանելլո. Show all posts

Ֆիլիպպո Ինձագի: Ինձ համար ավելի հեշտ է խաղալ, քան մարզել

8/19/12

Միլանի նախկին հարձակվող Ինզագին
Միլանի նախկին հարձակվող Ֆիլիպպո Ինձագին, ով այս ամառ ավարտեց իր ֆուտբոլային կարիերան, նշել է, որ դեռ չի հարմարվել իր նոր մասնագիտությանը, այն է` Միլանի երիտասարդական թիմի մարզչի պաշտոնը:
- Ինձ համար ֆուտբոլ խաղալը ավելի հեշտ է, քան մարզելը: Ճիշտն ասած, ես դեռ չեմ հարմարվել իմ նոր մասնագիտությանը: Մի քիչ տարօրինակ է, դուրս գալ խաղադաշտ և հանձնարարություններ տալ, այլ ոչ թե կատարել դրանք, - հայտարարել է Պիպպո-գոլը:

Միլանը վերսկսեց մարզումները (Տեսանյութ)

7/10/12

Միլանը Սկսեց իր պարապմունքները
Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի տեսահոլովակ, որտեղ ռոսսոներիները պատրաստվում են Իտալիայի Ա սերիայի նոր մրցաշրջանին:

Ծնունդդ Շնորհավոր, Նոչերինո (Տեսանյութ)

4/9/12

Սիրելի ընթերցողներ, այսօր Միլանի կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոյի տարեդարձն է: Այսօր Անտոնիոն դարձավ 27 տարեկան:

Երեք այլընտրանքային տարբերակ

Կիևոյի դեմ հանդիպմանը Միլանի մի քանի ֆուտբոլիստներ չեն կարող մասնակցություն ունենալ որակազրկման պատճառով: Բանն այն է, որ Բոներան, Ակվիլանին և Ամբրոսինին մրցաշրջանի ընթացքում գերազանցել են դեղին քարտերի պաշարը և այժմ որակազրկված են: Նրանք չեն կարող օգնել իրենց թիմին Կիևոյի դեմ հանդիպման ժամանակ:

Ջանլուկա Ձամբրոտտա - Կասսանոն կօգնի մեզ հաղթել սկուդետտոն

4/7/12

Միլանի պաշտպան Ջանլուկա Ձամբրոտտան մեկնաբանել է Անտոնիո Կասսանոյի վերադարձը մեծ ֆուտբոլ` սրտի վիրահատությունից հետո:

Գալլիանի - Մենք հավատում ենք Պատոյին

4/6/12

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Բարսելոնի դեմ պատասխան հանդիպման ժամանակ Միլանի հարձակվող Ալեշանդրե Պատոն նորից վնասվածք ստացավ, ինչը տեղիք տվեց լրագրողներին կարծել, որ բրազիլացին կհեռանա մեծ ֆուտբոլից:

Թիմը պատրաստվում է Ֆիորենտինայի դեմ հանդիպմանը

Այսօր տեղի է ունեցել Միլանի հերթական պարապմունքը Միլանելլոյում: Թիմը պատրաստվում է Ֆիորենտինայի դեմ հանդիպմանը:

Կասսանոն վերջնականապես ապաքինվել է

4/5/12

Միլանի հարձակվող Անտոնիո Կասսանոն ստուգողական հանդիպում է անցկացրել Միլանի երիտասարդական թիմում: Նախորդ օրը Իտալիայի սպորտի ֆեդերացիան հավելյալ բժշկական զննում է անցկացրել և եկել այն եզրահանգման, որ Կասսանոն կարող է նորից խաղադաշտ վերադառնալ:

Ալեշանդրե Պատոն կմեկնի ԱՄՆ

3/22/12

Միլանի տաղանդավոր հարձակվող Ալեշանդրե Պատոն բուժումը կշարունակի ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է Միլանի պաշտոնական կայքը: Միլանի ղեկավարությունը որոշում է կայացրել` Պատոյին ուղարկել Ատլանտա, որտեղ ավելի մանրամասն կուսումնասիրվի նրա վնասվածքի պատճառները:

Մատտիա Դե Շիլիոն ցանկանում է խաղալ Միլանի առաջին թիմում

Պրիմավերայի Միլանի աջ պաշտպան Մատտիա Դե Շիլիոն Malan Channel - ին տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է խաղալ Միլանի առաջին թիմում:

Կասսանոյի վերադարձը մոտ է

Միլանի հարձակվող Անտոնիո Կասսանոն շարք կվերադառնա արդեն ապրիլին: Այս պահի դրությամբ Անտոնիոն մարզվում է ընդհանուր թիմից զատ:

Ակվիլանին ցանկանում է մնալ Միլանում

3/16/12

Միլանի կիսապաշտպան Ալբերտո Ակվիլանին հայտարարել է, որ ցանկանում է մնալ ակումբում և շարունակել իր կարիերան ռոսսոներոների կազմում:

Աբատեն վնասվածք է ստացել

3/15/12

Ինչպես հայտնում է  MilanNews.it-ը, առաջիկա Պարմայի դեմ հանդիպմանը Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին նոր գլխացավանք է ձեռք բերել` այս անգամ արդեն պաշտպանական գծի պատճառով:

Ալլեգրին սպասում է Կասսանոյին

Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հույս ունի, որ Իտալիայի ազգային հավաքականի և Միլանի հարձակվող Անտոնիո Կասսանոն կմասնակցի Ա սերիայի վերջին հանդիպումներին և Եվրո 2012-ին:

Ռոբինիոն վնասվածք է ստացել

Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, Միլանի բրազիլացի հարձակվող Ռոբինիոն, պարապմունքի ժամանակ վնասվածք է ստացել և ժամանակից շուտ ավարտել այն:

Ջենարո Գատուզոն կշարունակի բուժումը

3/10/12

Միլանի կիսապաշտպան Ջենարո Գատուզոյի վերադարձը թմի շարքեր նորից հետաձգվում է: Փաստորեն, նա Լեչչեի դեմ հանդիպմանը չի մասնակցի, ինչպես որ ենթադրվում էր:
Անցած շաբաթ Րինոն անցել էր պարապմունքներին ընդհանուր խմբում, սակայն հավելյալ հետազոտությունները ցույց են տվել, որ կիսապաշտպանը պետք է շարունակի բուժումը:

Ջենարո Գատուզոն ապաքինվել է

3/8/12

Միլանի Կիսապաշտպան Ջենարո Գատուզոյին բժիշկները թույլատրել են վերադառնալ խաղադաշտ մի շարք հավելյալ ստուգումներից հետո:

Էլ-Շաարավին և Զլատան Իբրահիմովիչը

3/7/12

Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, Միլանի տաղանդավոր հարձակվող Էլ-Շաարավիի գործակալ Ռոբերտո Լա Ֆլորիոն հայտարարել է, որ Զլատան Իբրահիմովիչը դարձել է Էլ-Շաարավիի խորհրդատուն:

Նեստան կտեղափոխվի Յուվենթուս

3/6/12

Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ, ամռանը Միլանի փորձառու պաշտպան Ալեսանդրո Նեստան հնարավոր է տեղափոխվի Յուվենթուս:

Բեռլուսկոնի - Մենք պաշտպանական ֆուտբոլ չենք ցուցադրելու

Իտալիայի նախկին վարչապետ, Միլան ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին պատմել է, թե ինչպիսին պետք է լինի Միլանի խաղը Արսենալի դեմ պատասխան հանդիպման ժամանակ: Բեռլուսկոնին հայտարարել է նաև, որ շատ ուրախ կլիներ, որ իր ակումբում հանդես գար Կրիշտիանո Ռոնալդուն:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.